|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Կադաֆին իր զորքերի վերահսկողության տակ գտնվող Բենի Վալիդ քաղաքի ռադիոյի եթերում տեղեկացրել է, որ դեռեւս Լիբիայում է. հայտնում է Новости գործակալությունը:
Տրիպոլիի գրավումից հետո «անհետացած» գնդապետը հայտարարել է, որ «Արեւմուտքի եւ դրա ոչնչություն գործակալների» դեմ պայքարում ինքը նահատակվելու է, սակայն հպարտ է, որ ոչ թե Վենեսուելայում է կամ Նիգերում, այլ մարտի դաշտում` իրեն հավատարիմ զորքերի հետ:
Կադաֆին խոստացել է, որ Լիբիան Արեւմուտքի համար դժոխք է դառնալու եւ մեղադրել է Արեւմուտքի երկրներին նավթային պաշարների վրա վերահսկողություն ունենալու նպատակով երկրում պատերազմ սանձազերծելու մեջ: «Մենք ասել ենք ու կշարունակենք ասել` այս նավթը լիբիական ժողովրդինն է, այլ ոչ թե Ֆրանսիայինը կամ Անգլիայինը: Այն պատկանում է իմ ժողովրդին, ոչ թե ինձ»,- ռադիոելույթի վերջում հայտարարել է նա: