|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՆԱՏՕ-ն դեռ շարունակելու է գնդապետ Կադաֆիի զորքերի դեմ գործողությունները, քանի որ համոզված է, որ նրանց դեռ Կադաֆին է առաջնորդում: «Թեեւ Կադաֆիի վարչակարգը պարտություն է կրել, սակայն ՆԱՏՕ-ի առաքելությունը դեռ չի ավարտվել»,- հայտարարել է գնդապետ Ռոլանդ Լավոան. տեղեկացնում է BBC-ն:
Նա նաեւ հավելել է. «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը եւ ամեն ինչ անում ենք` վստահ լինելու համար, որ քաղաքացիների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»:
Մինչ ապստամբները կոչ են անում Լիբիայի առաջնորդին հավատարիմ զորքերին` հանձնվել, ՆԱՏՕ-ի օդուժը արդեն ռմբակոծում է Սիրտ քաղաքը, որը Մուամար Կադաֆիի ծննդավայրն է: