|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եմենի մայրաքաղաք Սանայում հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը:
Գնդացիրներից եւ դիպուկահարների հրացաններից կրակ են բացել անզեն մարդկանց վրա: 25 մարդ մահացել է, հարյուրավորները վիրավորվել են. տեղեկացնում է Reuters–ը:
Սալեհը Եմենը ղեկավարել է 33 տարի եւ հրաժարվում է հանձնվել ու հրաժարական տալ: Նա ականջալուր չի լինում նաեւ հարեւան երկրների կոչերին, որոնք նույնպես պահանջում են նրա հրաժարականը: