|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սերժ Թանգյանը, Սթիվի Ուոնդերը, Ալ Ջերոն եւ աշխարհահռչակ այլ աստղեր նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում համատեղ համերգ են տալու` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս միջոցառումը սկիզբն է լինելու համերգային մի մեծ նախագծի, որն իրականացվելու է մինչեւ 2015 թվականը` Ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին Yerkir.am-ին ասաց համերգաշրջանի հայկական կողմի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը:
Ամեն տարի միջոցառումներ, համերգներ են կազմակերպվելու տարբեր երկրներում, որին մասնակցելու են այդ երկրների աստղերը: Նախատեսվում է, որ եվրոպական երկրներում կայանալիք համերգներին ներկա են լինելու նաեւ Փիթեր Գաբրիելը, Մոնսերատ Կաբալիեն, Շառլ Ազնավուրը եւ այլք:
Համերգաշրջանն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, իսկ ֆինանսավորումը կատարվում է մասնավոր սեկտորի կողմից: