|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հյուսիսային պողոտայում հավաքված երիտասարդների մի մասը հրճվում էր` դեմքներին ՀՀ դրոշը նկարելով, ցուցադրված ազգային կոթողներն ուսումնասիրելով: Մյուսների համար էլ Անկախության տոնը հրաշալի առիթ էր եւս մեկ անգամ ակումբային երաժշտության տակ ուրախանալու, պարելու, նույնիսկ իրենց պարային հմտությունները ցուցադրելու:
17-ամյա Սերգեյ Օհանյանը մի քանի տղաների հետ ակամայից կազմակերպեց ակումբային փոքրիկ փարթի. պարահրապարակը լայն էր, նախ` մի քանի հոգի էր միայն բերյքդանս, հիփ-հոփ, տիկտոնիկ եւ այլ պարեր ցուցադրում, ապա պարողների թիվն ավելի ու ավելի շատացավ:
«Ես ընդհանրապես պարող չեմ: Պարել ինքս եմ սովորել` տանը, Youtube-ում եմ նայել, սովորել»,- ասում է Սերգեյը, որի համար տոնը փարթիներն են, պարերը, ակումբները:
Տեսանյութը` այստեղ: