|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այս գիշեր` ժամը 01:50-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ, հայտնաբերվել է մոտ 20-25 տարեկան տղայի դի:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին լուրը: Նշեցին նաև, որ անձի ինքնությունը պարզված չէ, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը:
Նշվում է նաև, որ անհայտ պայմաններում տղան ցած է նետվել Հյուսիսային պողոտայի բազմահարկ շենքերից մեկից: