|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ինչպեսեւ խոստացել էին, Իրանի իշխանություններն այսօր ազատ կարձակեն երկու ամերիկացիների, որոնք 8 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության մեղադրանքով:
«Նրանք կհանձնվեն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատանը` 15:00-ին»,- Fars գործակալությանը հայտնել է դատապարտվածների փաստաբանը (Շվեյցարիան Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը, քանի Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ը դեսպանություն չունի Իրանում):
Զբոսաշրջիկներ Բաուերը և Ֆետալը, նաեւ նրանց ընկերուհին ձերբակալվել էին 2009 թ. հուլիսին` Իրանի սահմանը հատելիս: Նրանք պատահաբար են հայտնվել Իրանի տարածքում: 2010-ին կնոջն ազատ արձակեցին և վերադարձրին ԱՄՆ: