|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Երեկ հրդեհվել է Գյումրի քաղաքի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, այրվել են բենզալցակայանին կից ավտոտեխսպասարկման կետը, պլաստմասսայից տարրաներում պահեստավորված 400 լիտր ավտոմեքենայի յուղ, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի մոտ կանգնած` Վ.Իգիթյանին պատկանող ՎԱԶ-2199 մակնիշի 04 ԼԼ 155 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը, արտաքին ներկաշերտը և Գ.Համբարյանին պատկանող BMW-X 5 մակնիշի 19 ՕԼ 974 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի ձախ անվածածկոցը:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատողներ` Է.Կարապետյանը և Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: