|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի նախկին նախագահները պաշտոնապես հրավիրվել են` մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին, այդ թվում` «պետական ճաշին, ինչպես նաեւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հարապարակում տեղի ունենալիք զորահանդեսին ու տոնական մեծ համերգին»:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախագահ Արման Մուսինայնը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ստացել են հրավիրատոմսը, սակայն «Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին կիմանանք այսօր»:
Ռոբերտ Քոչարյանը եւս ստացել է հրավերը: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նույնպես խոստացավ պատասխանն ասել այսօր` կեսօրին: