Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Երեկ` Հրանտ Դինքի ծննդյան օրվա նախօրյակին, նրա ընկերները նամակ են հղել Էրդողանին, որում արդարադատություն են պահանջում:
«Հինգ տարի շարունակ արդարադատության մեր որոնումները կորցրել են իրենց արժեքը,- գրված է նամակում:- Թեև հանգուցյալի տանը երդվեցինք, որ արդարադատություն կլինի, սակայն Հրանտ Դինքին մատնացույց արած Ձեր տեղակալին դարձրիք «մեջլիսի նախագահ», իր գրասենյակում` «կայրենք դրա հոգին» պաշտոնապես ասած Ձեր նահանգապետին դարձրիք տեղակալ, Դինքի կյանքը չպաշտպանած անվտանգության Ձեր տեսուչին դարձրիք նահանգապետ, իսկ 17 տարեկան Օ. Ս.-ին` մեծն Օգյուն Սամասթ: Արյունը հանդարտվում է արդարադատության միջոցով: Մենք բողոքում ենք»:
Դինքի ընկերները պահանջում են բացահայտել բոլոր մարդասպաններին` ակնհայտ և ոչ ակնհայտ. «Եղիցի’ արդարադատություն, թո’ղ հաղթանակի արդարությունը»: