|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսուհետ Ավստրալիայի քաղաքացիներն անձնագրում իրենց սեռը նշելիս երկուսի փոխարեն երեք հնարավորություն կունենան:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրում պայքար է սկսվել ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների նկատմամբ խտրականության դեմ: Տրանսսեքսուալները եւ մարդիկ, ովքեր դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել, անձնագրում սեռը նշելիս կարող են ընտրել «չի հաստատվել» տարբերակը, որն անձնագրում կնշվի «X» տառով:
Ըստ ավստրալացի սենատոր Լյուսի Պրատի, որի զուգընկերը ծնվելիս իգական սեռի է պատկանել, իսկ ներկայումս տղամարդ է, այդ բարեփոխումը լրջորեն կբարելավի, օրինակ, ճանապարհորդների դրությունը: Ներկայումս բազմաթիվ ավստրալացիների այլ երկրների օդանավակայաններում ձերբակալում ու հարցաքննում են, քանի որ անձնագրում նշված սեռը չի համապատասխանում նրանց արտաքինին:
Նշենք, որ Ավստրալիայում նախադեպ կա: Անցյալ տարի այդ երկրի մի քաղաքացի դարձավ առաջին մարդն աշխարհում, որի փաստաթղթերում սեռի դիմաց գրված է «անորոշ»: