|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարզվում է` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ազգային փոքրամասնություններին չի մոռանում: «Ես Թուրքիայում ապրող գերմանացիների, մյուս քրիստոնյաների, հրեաների եւ հայերի նախագահն եմ: Նրանց հետ տոներ եմ նշում ու այցելում նրանց սրբավայրերը: Նրանք ազգային փոքրամասնություններ են, եւ նրանց երբեմն մոռանում են, սակայն ես չեմ մոռանում»,- Գերմանիա կատարելիք այցից առաջ թուրքական Zaman եւ գերմանական Die Zeit թերթերին տված հարցազրույցում ասել է նա` հավելելով, որ Գերմանիայում ապրող թուրքերի նախագահն էլ Քրիստիան Վուլֆն է:
Գյուլը նաեւ հայտարարել է, որ Գերմանիա տեղափոխված թուրքերն աջակցել են երկրի տնտեսությանը, օգնել վերականգնել այն, ապացուցել են, որ կարգապահ են եւ աշխատասեր: «Սակայն Գերմանիայում այդ մասին կարծես մոռացել են»,- դժգոհել է նա` քննադատելով Գերմանիայի խիստ քաղաքականությունը թուրքերին մուտքի արտոնագիր տալու հարցում: