|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել ուսումանասիրել, թե սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մոտակայքում ոչնչացված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի վերաբերյալ տեսանյութում առկա ապացույցը, որ ինքնաթիռի մասերն արտադրված են կանադական NovAtel ընկերության կողմից, որը գրասենյակներ ունի նաև ԱՄՆ-ում, բավարա՞ր է, արդյոք զենք-զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենքների խախտման դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսելու համար:
Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», այդ կապակցությամբ հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը նամակ է գրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում, վերը նշված հարցումից բացի, ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես սպառնում է օգտագործել իր ռազմական արսենալը Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ պատերազմը վերսկսկելու համար։
Քեն Խաչիկյանն իր անհանգստությունն է հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ուղղակի կամ անուղղակի կերպով «կարող են «սնվել» ամերիկյան պաշտպանական միջոցներից»: