|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհի 1998 և Եվրոպայի 2000 թվականների առաջնությունների հաղթող Յուրի Ջորկաֆֆը բացառիկ հարցազրույց է տվել ուկրաինական football.ua կայքին:
Լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիքի է Ջորկաֆֆն իր հայկական արմատների մասին, ֆուտբոլիստը պատասխանել է. «Ես շատ հպարտ եմ, որ հայկական արմատներ ունեմ, ձգտում եմ պահել կապը հայրենքիս հետ: Ես շատ մոտ եմ այդ երկրին: Անգամ մի քիչ խոսում եմ հայերեն: Երբեմն մենք ընտանիքում օգտագործում ենք հայերեն արտահայտություններ: Հասկանում եք, դա իմ արյունն է, և շատ կարևոր է ինձ համար»:
Ջորկաֆֆն այժմ գտնվում է Ուկրաինայում, որտեղ աշխարհի ֆուտբոլի լեգենդների կազմում պատրաստվում է մասնակցել Կիևի «Դինամո»-ի վետերանների հետ կայանալիք բարեգործական հանդիպմանը: