|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ԱՄՆ-ում երկու ռազմական կործանիչ է օդ բարձրացել` հավանական վտանգը կանխելու համար: Բանն այն է, որ 2 ուղեւորատար ինքնաթիռների անձնակազմերի ղեկավարներն ահազանգել են, թե ինչ-որ զույգեր զուգարանում երկար ժամանակ փակված են մնացել. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Կործանիչներն ուղեկցել են ինքնաթիռներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք վայրէջք են կատարել մոտակա օդանավակայաններում: Բարեբախտաբար, արտակարգ դեպքեր չեն գրանցվել:
«Ավելորդ զգուշության պատճառով երկու կործանիչներ ուղարկեցինք: Բանն այն է, որ երեկ (սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի օրը.- խմբ.) հսկվում էին բոլոր թռիչքները»,- պարզաբանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը:
Բացի այդ, երեկ Կանզասի օդանավակայանի մի մասը փակել են այն բանից հետո, երբ մի ուղեւոր չի համաձայնել ցույց տալ, թե ինչ է գտնվում անվտանգության աշխատակիցների համար կասկածելի թվացող իր ուղեպարկում: