|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Տանզանիայի ափերի մոտ խորտակվել է լաստանավ: Այն 500-ից ավելի ուղեւորներին տեղափոխում էր Զանզիբար կղզիախմբի Ուգունջի կղզուց Պեմբա կղզի, որոնք միմյանցից 40 կմ հեռավորության վրա են:
Reuters-ը հաղորդում է, որ վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Նախնական տվյալներով` լաստանավը շրջվել է: Ուղեւորների մեջ եղել են նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներ:
«Նախնական տվյալներով` 260 ուղեւոր է փրկվել: Հայտնաբերվել են նաեւ զոհվածների մարմիններ, սակայն զոհերի հստակ թիվն ասել չեմ կարող»,- տեղեկացրել է Զանզիբարի ոստիկանության կոմիսար Մուսա Ալի Մուսան: