|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այն վիրաբույժները, ովքեր վիրահատում են ուռուցքները լապարոսկոպիկ եղանակով, ստացել են յուրահատուկ հնարավորություն զգալու ուռուցքը վիրահատության ընթացքում. դա արվում է հակադարձ շոշափողական կապի սկզբունքով: Այս մեթոդը հնարավորություն կտա մասնագետներին, որոնք մինչ այժմ միայն էկրանի վրա էին տեսնում ուռուցքը, ավելի լավ պատկերացնել հեռացման կետը` այսպիսով խուսափելով կրկնակի վիրահատությունից, ինչպես նաև դասակարգել ուռուցքները:
Զարմանալի է, բայց ուռուցքը զգալու միտքը պատկանում է ոչ թե գիտնականներին, այլ ուսանողներին: Մի խումբ երիտասարդներ, ովքեր սովորում են Լիդսի համալսարանի չորրորդ կուրսում, ստեղծել ենն սարք, որը թույլ է տալիս վիրաբույժին հեռվից, դիպչելով հիվանդին, սարքի միջոցով զգալ ճնշումն ու դրա ուժը:
«Համակարգիչն ազդանշան է ուղարկում սարքին այն մասին, թե ինչ ուժ եք դուք գործադրում: Եվ դուք, իրոք, ունեք հնարավորություն զգալու պատասխան ճնշումը ձեռքի տակ», - ասում է սարքի հեղինակներից մեկը` Էրլ Ջեմիսոնը: