|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դատավարությունը կսկսվի այսօր: Նա մեղադրվում է Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում իր կուսակցությանն ապօրինի ֆինանսավորում տրամադրելու մեջ: Սակայն, ըստ երեւույթին, դատական լսումները ստիպված կլինեն հետաձգել, քանի որ բժիշկները հայտնաբերել են, որ 78-ամյա Ժակ Շիրակը հիշողության կորստով է տառապում:
Ֆրանսիայի նախկին նախագահը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, սակայն ցանկանում է, որպեսզի դատական գործընթացը շարունակվի. տեղեկացնում է BBC-ն:
Եթե դատարանը նախկին նախագահին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ 150 հազար եվրոյի տուգանք: