|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս մատուռի մոտ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, անգամ հարեւան գյուղերից էին ժամանել: Նրանք իրենց զայրույթն էին հայտնում մատուռում կատարված վանդալիզմի առիթով: Հավաքվածները պատմում էին, որ անհայտ անձը կամ անձինք օգոստոսի 31-ին մտել են մատուռ, տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել սրբապատկերներն ու մատուռում եղած եկեղեցու մակետը: Կոտրված մակետի մոտ հայտնաբերվել է «Նոր կյանք. քրիստոնեական հասունության 10 հիմնարար քայլեր» վերտառությամբ գիրքը:
Եղվարդցիները նշում են, որ նախկինում էլ մեկ անգամ հրկիզել են մատուռը, եւ եթե այն ժամանակ համապատասխան մարմինները հայտնաբերեին ու պատժեին մեղավորներին, ապա հերթական սրբապղծությունը տեղի չէր ունենա: «Մենք մեր երեխաների համար մատաղ ենք անում այստեղ, մոմ ենք վառում, խնկարկում ու հիմա ոչինչ չենք կարող անել, քանի որ բոլոր պարագաներն ու սրբապատկերներն ամբողջովին փչացրել են»: