|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այս գիշեր Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հայտարարել է Տրիպոլի տեղափոխվելու մասին. տեղեկացնում է Reuters-ը:
Լիբիայի հարցով կոնտակտային խումբը, որում ընդգրկված են 28 երկիր եւ միջազգային կազմակերպություններ, Ստամբուլում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստացել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Լիբիայի նոր իշխանություններին: Մասնավորապես` ԱՄՆ-ը ապասառեցնում է 1,5 մլրդ դոլարի ակտիվներ, որոնք փակվել էին Կադաֆիի վարչակարգի դեմ պատժամիջոցներ կիրառելու ընթացքում:
ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` Կադաֆիի վարչակարգի ուրանային ու քիմիական հումքը վերահսկողության տակ է եւ արտահոսքի վտանգ չկա: