|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին գտնվում է Տրիպոլիում` անվտանգ վայրում. պնդում է նրա որդին Սեիֆ ալ Իսլամը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երեկ գիշեր արեւմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սեիֆ ալ Իսլամը, որի ձերբակալության մասին կիրակի օրը հայտարարել էին ապստամբները, հայտնվել է լրագրողների առջեւ Տրիպոլիում` հայտարարելով, որ իրականում ինքն ազատության մեջ է: Նա ասել է, որ, Լիբիայի մայրաքաղաք մտնելով, ապստամբներն ընկել են ծուղակը եւ պարտվելու են:
Ներկայումս ե'ւ ապստամբները, ե'ւ կառավարական ուժերը հայտարարում են, որ վերահսկում են Տրիպոլիի մեծ մասը:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ տնային կալանքից փախել է Քադաֆիի մյուս որդին` Մուհամեդը: