|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մուամար Կադաֆին կփորձի վաճառել Լիբիայի ոսկու պաշարի մի մասը, որպեսզի վճարի իր անվտանգության համար եւ քաոս սերմանի հյուսիսաֆրիկյան երկրների ցեղախմբերում. հայտարարել է Լիբիայի Կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆարհատ Բենգդարան, որը ներկայումս համակրում է ապստամբներին:
Իտալական Corriere della Sera թերթին նա հայտնել է, որ բոլորովին վերջերս Կադաֆիի շրջապատից մեկն իր ընկերոջը 25 տոննա ոսկի է առաջարկել: «Ընկերս անմիջապես կապ հաստատեց ինձ հետ, եւ ես նրան խորհուրդ տվեցի հրաժարվել, ինչն էլ նա արեց: Սակայն նման գործարք իրականացնելու փորձի փաստը Կադաֆիի մտադրությունների վառ ապացույցն է»,- ասել է Բենգդարան: Առանց այլ մանրամասներ նշելու նա միայն հավելել է, որ իր ընկերը լիբիացի չէ:
Տրիպոլիում գտնվող ոսկու պաշարը գնահատվում է 10 մլրդ դոլար: Բենգդարայի կարծքիով` Կադաֆին կարող էր իր հետ տանել դրա մի մասը: