|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թերթի տեղեկություններով` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն իշխանությունների հետ հարցերը լուծելուց հետո այս օրերին լծվել է սեպտեմբերի 18-ին Ախթալայում կայանալիք Խորովածի համահայկական 3-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին:
Թեեւ փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սակայն Խաչիկյանը` որպես Ախթալայի կարկառուն զավակ, իր վրա է վերցրել կազմակերպչական աշխատանքները:
Փառատոնին մասնակցելու են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ արտերկրից հրավիրված հյուրեր, որոնց շարքում է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը: Վերջինս փառատոնի բացման առիթով իր ձեռքով խորոված կպատրաստի: Ճիշտ այնպես, ինչպես «Երբ գալիս է սեպտեմբերը» հայտնի ֆիլմում: Նույն օրը բացվելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս:
Այս միջոցառման առնչությամբ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Վ. Խաչիկյանից. նրա հեռախոսահամարներն անհասանելի էին: Իսկ մեզ հետաքրքիր էր, մասնավորապես, թե խորովածի փառատոնն ի՞նչ գումարներով է կազմակերպվում, Վ. Խաչիկյանը քանի՞ կիլոգրամ միս է նախատեսել միջոցառման համար, ի՞նչ գնով է ձեռք բերելու միսը... Եվ ամենակարեւորը` ո՞ւմ հաշվին: