|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի` հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտ Ակիֆ Աբդիևը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձն է և չի համապատասխանում իրականությանը:
Ավելին` օգոստոսի 21-ին` ժամը 19:45-ի սահմաններում, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վերք է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը: Վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով կատարվում է քննություն. հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: