|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 30-ին Իջեւանի Վազաշեն գյուղի մոտից գնդակոծել են Ադրբեջանի Ղազախի շրջանում գտնվող դիրքերը, չի համապատասխանում իրականությանը, հայտնեցին «Երկիր»-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում:
«Հայկական կողմից կրակոցներ չեն եղել, եւ ընդհանրապես մենք խստորեն պահպանում ենք հրադադարի ռեժիմը, իսկ ադրբեջանական կողմից տարածվող նման ապատեղեկատվությունը վերջին շրջանում դարձել է սովորական երեւույթ», - հավաստիացրին ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Ադրբեջանական դիրքերի գնդակոծման լուրն այսօր տարածել էր 1news.az կայքը` չմոռանալով նշել, որ գնդակոծումը լռեցվել էր պատասխան կրակով: