|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի ներքին գործերի նախարարությունում մտադիր են հեշտացնել ոստիկանություն ընդունվողների համար նախատեսված գերմաներեն լեզվի քննությունը. տեղեկացնում է Welt-ը: Առաջին հերթին, դա վերաբերում է միգրանտներին, որոնք դժվարանում են հանձնել բարդ թեստը: Ավելին, ապագա ոստիկանների թուրքերենի իմացությունը առավելություն է համարվում:
Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», այս նորամուծությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ահաբեկչության հարցերով փորձագետների շրջանում: Նրանք համարում են, որ Եվրոպայի երկրներում, մասնավորապես` Գերմանիայում գնալով ավելի քննադատաբար են վերաբերվում թուրքերին եվրոպական քաղաքակրթությանը արհեստականորեն ինտեգրելուն: Դեպի Եվրոպա թուրքերի շարունակվող միգրացիայի եւ մի շարք եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշման ֆոնին, որոնք Թուրքիան Եվրոպայի մաս են համարում, փորձագետները չեն բացառում նոր Անդերս Բրեյվիկների ի հայտ գալը:
Հիշեցնենք, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, մինչ իր կրկնակի ահաբեկչության իրականացումը, ինտերնետում տարածել էր Եվրոպայի անկախության իր հռչակագիրը, որում նկարագրում էր իսլամից Եվրոպայի ազատագրման ծրագիրը` առանձնահատուկ նշելով Թուրքիայի վնասակար դերը Եվրոպայի մահմեդականացման գործում: