|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռոջեր Հարթլիի գլխավորությամբ` Կորնելի համալսարանի գիտնականները գտել են մարդկանց մեջքի ցավերից ազատելու հիանալի միջոց: Նրանք մշակել են արհեստական միջողնաշարային սկավառակներ, որոնք, գիտնականների կանխատեսումներով, շուկայում կհայտնվեն մոտակա 10 տարիների ընթացքում. տեղեկացնում է doctors.am-ը:
Սկավառակները պարունակում են բջիջներ, որոնք կլանում են ծանրաբեռնվածությունը: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոխպատվաստման դեպքում դրանք գործում են այնպես, ինչպես իրականները: Սկավառակները դեռեւս փորձարկվել են միայն մկների վրա, որոնց փոխպատվաստվել են ոչխարների սկավառակներ: Սակայն ամերիկացի գիտնականները համոզված են, որ մեթոդը կաշխատի նաև մարդկանց դեպքում:
Ըստ գիտնականների` սկավառակներն արագ ադապտացվել են ողնաշարում, ինչը հնարավորություն է տվել լաբորատոր կենդանիներին ազատ կռանալ կամ վազել: Վիրահատությունից հետո նրանց պահվածքում փոփոխություններ չեն նկատվել:
Մեջքի ցավով տառապում են շատ մարդիկ, առավել ծանր դեպքերում վնասված սկավառակներն անհրաժեշտ է լինում հեռացնել: Վերականգնողական շրջանը նման դեպքերում կարող է տևել ամիսներ, բայց լրիվ շարժունակություն չի երաշխավորում: