|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ավելի քան 7000 ճապոնացիներ վերջին շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել են «ջերմային հարված» ախտորոշմամբ, նրանցից 15-ը մահացել են: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, տեղեկացրել է Ճապոնիայի հրդեհային անվտանգության վարչությունը, որն իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:
Հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասը Տոկիոյի բնակիչներն են` 727 մարդ: Տուժածների 44 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են, 45 տոկոսը` 18-64 տարեկան:
Այս տարվա շոգ ամռանը զուգահեռ Ճապոնիայի մի շարք շրջաններում, էլեկտրաէներգիայի խնայողության նկատառումներից ելնելով (ատոմակայանները կանգնեցված են), բնակիչները չեն կարողանում օդորակիչներ միացնել: