|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այս գիշեր անհայտ անձինք Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում հրդեհել են 18 թանկարժեք ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, այրել են Mercedes, BMW եւ Audi մակնիշի մեքենաներ: Կրակը տարածվել է եւ այրել դրանց մոտ կայանած մոտոցիկլետը, հեծանիվը:
Ոստիկանությունը դեռեւս դժվարանում է ասել, թե չարագործները քաղաքական նպատակնե՞ր են հետապնդել, թե՞ ոչ: Կատարվում է հետաքննություն:
Քաղաքի ոստիկանապետը ռադիոյով բնակիչներին խնդրել է յուրաքանչյուր նման դեպքում արագ ահազանգել:
Նշվում է, որ այս տարվա ընթացքում Բեռլինում արդեն հրդեհվել է 250 ավտոմեքենա: