|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը նույն աթոռին են նստած, և մեկը պետք է իջնի այդ աթոռից: Երեկ այդպիսի հայտարարություն է արել ամերիկահայ ռոք երգիչ և երգահան, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը:
Նա հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և գովաբանել է այն աշխատանքը, որը տանում են հասարակական կազմակերպությունները: Թանգյանն ընդգծել է, որ Հայաստանում պետք է հաստատել օրենքի գերակայությունը: «Մենք չենք կարող միայն խոսել»,- նկատել է երաժիշտը:
Ուշագրավ է, որ երեկ կայացած հանդիպման ընթացքում Թանգյանը հաճախ է օգտագործել «մենք», «մեր երկիրը» արտահայտությունները: Առաջին դեպքում խոսքը վերաբերել է հայ ժողովրդին, իսկ ահա երկրորդի դեպքում նա նկատի է ունեցել Հայաստանը: