|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ նիստում «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Վարդան Այվազյանը: Նա առաջարկեց նախ հասկանալ, թե ինչ է իրենցից ներկայացնում այս օրենքը: Այվազյանը հիշեցրեց ԵՏՄ-ի ստեղծած հնարավորությունների մասին: «Մենք հենց սրա մասին ենք խոսում, սա հնարավություն է»,- ասաց նա:
Սակայն նրան ընդհատեց Հրանտ Բագրատյանը, իսկ Գալուստ Սահակյանը ստիպված միջամտեց. «Ստիպված եմ մի ռեժիմ սահմանել, որ կարողանաք կուշտ մեկդ մյուսի հետ վիճել, հանգստացե'ք»:
Վարդան Այվազյանը շարունակեց. «Մենք ուզում ենք, որ դրսում մարդիկ շահութահարկ չվճարեն և ուզում ենք արտահանման պոտենցիալ ստեղծել: Մեր գերնպատակը ազգաբնակչությանը աշխատեցնել է և նրանց սոցիալական խնդիրները լուծելը: Մենք ուզում ենք, որ քաղաքացին բարեկեցիկ կյանքով ապրի: Եթե քաղաքացին գալու է` տրավերտին արտադրի, մեկն էլ գալու է` տանի, դրսում վաճառի, ու դրա արդյունքում շահի հա'մ քաղաքացին, հա'մ պետոթյունը... Պետությանը պետք չէ ամբողջությամբ փողը վերցնել: Մենք որ ասում ենք ԵՏՄ-ն հնարավորությունը է, իրոք, հնարավորություն է: Ոչ թե մեկի համար, այլ բոլորի համար»: