|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Google ընկերությունը օգոստոսի 15-ին պայմանավորվածություն է ձեռք բերելու հեռախոսների արտադրությամբ զբաղվող Motorola Mobility ընկերությունը գնելու մասին։
Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ գործարքի արժեքը կազմելու է 12,5 միլիարդ դոլար, դա Google-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքներից մեկն է լինելու։ Google-ը Motorola Mobility-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կանխիկ վճարելու է 40 դոլար։
Google-ի կողմից մշակված Android բջջային օպերացիոն համակարգը նախատեսված է նաեւ Motorola-ի սմարթֆոնների համար, եւ այս գործարքի իրականություն դառնալուց հետո Google-ը կկարողանա մրցել Apple-ի iPhone-ների հետ։
Սակայն որպեսզի գործարքը կատարվի, անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կառավարությունների հավանությունը, դրան կողմ պետք է քվեարկեն նաեւ Motorola Mobility-ի բաժնետերերը։ Սպասվում է, որ գործարքը պաշտոնապես կիրականացվի մինչեւ 2012-ի սկիզբը: