|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասում կառուցված շինությունը, որը բոլոր բոլոր չափանիշներով զվարճանքի օբյեկտ է հիշեցնում, անհանգստացնում է ոչ միայն հասարակայնությանը, այլեւ մի շարք գերատեսչությունների:
Հայաստանի կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասի կարգավիճակն իջեցնող 2007թ. որոշումը: Սակայն այդ տարածքի 118 հեկտարի վարձակալման եւ դրան հետեւող կառուցապատման մասին որոշումները հետ չեն կանչվել: Խնդիր է առաջանում` ինչ անել այդ կառույցի հետ:
Ինչպես պարզ է դարձել «Էկոլուր»-ին, այս օրերին պաշտոնական շրջանակներում քննարկվում է այն գիտական բազա դարձնելու առաջարկությունը, եւ հնարավոր է` այդ կառույցը կփոխանցվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: