|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայում շարունակվում է երկրի նախագահ Բաշար Ալ Ասադի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը:
Սիրիական կողմից, նախագահից բացի հանդիպմանը մասնակցում են արտգործնախարար Վելիդ ալ Մուալլիմը, վերջինիս օգնական Աբդուլֆեթթահ Ամուրան, ինչպես նաեւ նախագահի մամուլի խոսնակ Բուսեյնա Շաբանը:
Թուրքական կողմից արտգործնախարարին ուղեկցում է նաեւ Սիրայում Թուրքիայի դեսպանը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դավութօղլուն դնելու է «արյունահեղությունները դադարեցնելու եւ զորքերը քաղաքներից դուրս հանելու» պահանջը:
Մինչ Սիրիա մեկնելը Դավութօղլուն արտակարգ նիստ է ունեցել երկրում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեի հետ , եւ ինչպես եւ Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցից էր հայտնի դարձել, Դավութօղլուն Սիրիայում նաեւ ԱՄՆ տեսակետն է ներկայացնելու:
Թուրքական Sondakika.com կայքի փոխանցմամբ, Դավութօղլուի մեսիջն ուղղված Ասադին, կլինի հետեւյալը. «Մենք չենք ցանկանում, որ քո վերջն էլ արաբ մյուս առաջնորդների նման լինի»:
Ամենայն հավանականությամբ Դավութօղլուն Ասադին նաեւ Էրդողանի կողմից գրավոր «մեսիջ» կհասցնի:
Հանդիպումից հետո լրագրողների հետ շփում չի նախատեսվում: