|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 10-ին Երևանում` «Ռուսական արվեստի թանգարանում», կկայանա «Ռուսաստանի երաժիշտները՝ հայ երեխաներին» խորագրով բարեգործական համերգ: Համերգի շրջանակներում Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցին կհանձնվի «LOREE» ֆիրմայի 2 հոբոյ, որը դպրոցի սաներին է նվիրել հայտնի հոբոյահար Ֆիլիպ Նոդելը:
Համերգին կմասնակցեն Յուրի Բաշմետի ղեկավարած «Новая Россия» սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներ Վալենտինա Բորիսովան, Սոնա Ազարյանը և դաշնակահարուհի Աննա Գրիշինան, ինչպես նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ Վյաչեսլավ Մանուչարյանը և այլք: