|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Օգոստոսի 4-ին ժամը 16.15-ի սահմաններում Սևանա լճի «Լուսաբաց» լողափից մոտ 3մ հեռավորության վրա ջրային փրկարարները նկատել են, որ քաղաքացի է ջրահեղձ լինում: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1987թ. ծնված Ռամին Ուրուման Ռահիմին, որին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Սևան քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ-ն: