| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-08-04 12:08
            14 տարի առաջ - 2011-08-04 12:08  
         
                
            Այսօր անգլիական այգում 1921 թվականի փետրվարյան ապստամբության զոհերի  հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական  միությունների համահայկական 11-րդ բանակում-հայրենագնացության բացման  արարողությունը: 
Արարողությանը մասնակցեցին շուրջ 10 երկրի ՀՅԴ  երիտասարդական միություններից 100 երիտասարդներ: Բացման հանդիսավոր  արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Դաշնակցության  օրհներգի կատարումներով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի  ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: 
Նա իր խոսքում կարևորեց  համահայկական այդ բանակումների անցկացումը, որի նպատակը գիտելիքների  ձեռքբերումը, երիտասարդների միջև ընկերական հարաբերությունների հաստատումը և  նրանց հայրենիքին ավելի մոտ լինելն է: 
«Այս բանակումի հիմնական  նպատակը այն է, որ առանձին միավորները կարողանան մերվել և դառնալ մեկ  ընդհանուր միավոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը: Նա բանակումի մասնակիցներին  կոչ արեց իրենց կարողությունները ծառայեցնել հայրենիքի հզորացմանն ու  ամրապնդմանը, զգալ իրենց այդ պետության լիարժեք անդամներ: 
Այնուհետև  ելույթ ունեցավ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը, որը  նշեց, որ տասնամյակների ավանդույթ ունեցող բանակումները լավ առիթ են  քննարկումների և միյանց հետ շփվելու համար: «Պետք է հիշել, որ հայ մարդու  պորտալարն այստեղ է կտրվել, պետք  ջանքերն ուղղել մարդկային կապիտալի  հզորացմանը: Սիրեք ու նվիրվեք ձեր ժողովրդին»,- կոչ արեց Համբարձումյանը՝  բարի երթ մաղթելով երիտասարդներին: Բանակումը տևելու է մինչև օգոստոսի  11-ը, մասնակիցները 4 օր կանցկացնեն Աղվերանում, 4 օր՝ Արցախում։
աղբյուրը 1in.am