|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Արցախում հյուրընկալվել է նախագահ Բակո Սահակյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին եւ տեղական ներուժի արդյունավետ օգտագործման մասին հարցեր:
Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը: