|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր վարչական վարույթ է հարուցել Հրազդան քաղաքում գտնվող «Երեւան SET» սուպերմարկետի նկատմամբ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:
Նշենք, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործող «Երեւան SET» սուպերմարկետի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երեւան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մասնավորապես` այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը: