|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ:
Վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Սակայն սպառողը շատ հաճախ թյուրիմացության մեջ է ընկնում, որովհետեւ ակցիայի շրջանակում վաճառվող մի շարք ապրանքատեսակների գները միշտ չէ, որ համապատասխանում են գովազդում նշված գներին:
Վարույթի ընթացքում ՍՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ կիրականացնի սուպերմարկետներում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին: