|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առաջարկվում է ընտրությունների անաչառության և օրինականության ապահովման նկատառումներով Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման պատասխանատվությունը թողնել պետության վրա, որը պետք է դառնա արդար ընտրությունների անցկացման միակ երաշխավորը:
Թե տվյալ գաղափարի համատեքստում ինչը կամ որ ինստիտուտն է նկատի առնվում, «պետություն» ասելով, այդքան էլ պարզ չէ: Բայց դա էական էլ չէ: Ընտրական փոփոխված օրենսգրքով ԿԸՀ-ն ձևավորվում են նախագահը, ՄԻՊ-ը և Վճռաբեկ դատարանը: Նրանցից առնվազն երկուսը պետական ինստիտուտներ են:
Սակայն հասարակության անվստահության կանխակալ վերաբերմունքը չի փոխվել: Որքան վստահությունը մեծ չէ քաղաքական ուժերի նկատմամբ, նույնքան էլ` պետության. իշխանությունը և պետությունը մեզանում նույնական են ընկալվում: Եվ ով ուզում է ձևավորի ԿԸՀ-ն, ընտրական համակարգն ավելի վստահելի չի լինելու, որովհետև դա 5000 դրամով ձայն վաճառողների, ծախու վստահված անձանց և հանձնաժողովականների, ընտրակեղծիքների մեջ հմտացած թաղային հեղինակությունների թիվը չի նվազեցնելու:
Համակարգի առողջացման իրական բանալիները քաղաքացիական գիտակցության ձևավորման և անպատժելիության վերացման մեջ են: