կարևոր
3511 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-26 16:25
Հասարակություն

Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ

Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ

Սեպտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում  ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության  համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Պատգամավորների հարցերին  նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։

3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին