Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Աֆղանստանի հարավի խոշորագույն Կանդահար քաղաքի քաղաքապետն այսօր սպանվել է մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով: Հանցագործը գործի է դրել իր չալմայում թաքցված պայթուցիկ սարքն այն պահին, երբ քաղաքապետ Գուլյամ Հայդար Համիդին ելույթ էր ունենում քաղաքապետարանի բակում հավաքված բնակիչների առջեւ: Այլ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան. տեղեկացնում է mignews.com-ը:
Նշենք, որ Համիդին սպանվել է Կանդահարի նահանգային խորհրդի ղեկավար, Աֆղանստանի նախագահի եղբայր Ահմադ Վալի Քարզայի սպանությունից երկու շաբաթ անց: Քարզայի սպանության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Թալիբանը»: