|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում (Նիժնի Նովգորոդի մարզ) հայերի եւ ադրբեջանցիների բախման ժամանակ 3 ադրբեջանցի է վիրավորվել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին քաղաքի «Հին Բաքու» սրճարանում: Հայերից մեկն իր որսորդական հրացանով կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ, ինչ հետեւանքով երկուսի ձախ ձեռքերը կտրվել են, մեկի էլ ոտքն է վիրավորվել:
Կրակողը փախել է դեպքի վայրից: Նրա ինքնությունը պարզվել է, տղամարդը հետախուզման մեջ է: Բախման պատճառները դեռ հայտնի չեն: