|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հաքերների Anonymous խումբը կոտրել է Իտալիայի կիբերոստիկանության կայքը եւ ձեռք բերել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ Իտալիայի գործարար ու քաղաքական կապերի մասին գաղտնի փաստաթղթեր. տեղեկացնում է Reuters-ը: Կիբերհանցագործները հայտարարել են, որ մոտ ժամանակներս կսկսեն հրապարակել դրանք:
Ըստ իտալական ԶԼՄ-ների` գողացված փաստաթղթերում հավանորեն տեղեկություններ կան նաեւ ռուսաստանյան «Գազպրոմ», «Սիբնեֆտ», «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Փորձագետների կարծիքով` Anonymous-ի հարձակումը վրեժ է խմբի իտալացի անդամների ձերբակալության համար: