|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սամասթ դատապարտվել է «կանխամտածված սպանություն» իրականացնելու եւ «անօրինական զենք կրելու» մեղադրանքներով:
Դատավարության ընթացքում ընթերցվել է Սամասթի` 15 էջանոց պաշտպանական ճառը, որում ասվել է, թե նա վատ կրթություն է ստացել, ինչից էլ օգտվել է Յասին Հայալը եւ նրան դրդել հանցագործության. տեղեկացնում է CNN turk-ը: Հանցագործի փաստաբանը նաեւ նշել է, որ Սամասթի վրա վատ ազդեցություն են թողել որոշ լրատվամիջոցների հրապարակումներ:
Դատարանը որոշել է Օգյուն Սամասթի դատավճռից հանել այն տարիները, որոնք մարդասպանն անցկացրել է ազատազրկման մեջ: Այսինքն` Սամասթը բանտում կանցկացնի մոտ 19 տարի:
Դատավարության ընթացքում թուրք ոստիկաններն անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել` Սամասթի անվտանգությունն ապահովելու համար: