|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավստրալական նավահանգստում կոնտեյների ընկնելու հետեւանքով կոտրվել է 462 արկղ (5544 շիշ ) թանկարժեք Velvet Glove կարմիր գինի, ընդհանուր արժեքը` ավելի քան 1 մլն դոլար. գրում է Daily Mail-ը:
«Երբ բացեցինք կոնտեյները, այն հիշեցնում էր Տարանտինոյի ֆիլմերից սպանության տեսարան»,- ասել է գինի արտդրող ընկերության համասեփականատեր Սպարկի Մարկիզը:
Այդ խմբաքանակը նախատեսված էր ԱՄՆ-ի համար, գինու վաճառքը պետք է սկսվեր սեպետմբերից: Մեկ շիշը վաճառվելու էր 185 դոլարով:
Տրանսպորտային փոխադրումներ իրականացնող Kerry Logistics ընկերությունը նշել է, որ իրենց պրակտիկայում նման դեպք դեռ չէր եղել, թեեւ ընկերությունը տարեկան 20 հազար կոնտեյներ է տեղափոխում: