|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան Ստամբուլում Դոնեցկի «Շախտյորի» եւ թուրքական «Ֆեներբահչեի» ընկերական հանդիպումն այդպես էլ չի ավարտվել:
Հանդիպման 67-րդ րոպեին «Ֆեներբահչեի» երկրպագուները գրոհել են դաշտը եւ խառնվել ֆուտբոլիստներին:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` ֆանատների ագրեսիվության պատճառը եղել են լրագրողները, որոնք նախօրեին թուրքական ակումբի վերաբերյալ սուր հոդվածներ են տպագրել:
Թուրք երկրպագուները լրագրողների ուղղությամբ շշեր ու քարեր են նետվել: Այդ ամենից չափազանց վախեցել են հատկապես ուկրաինացի լրագրողները:
«Ֆեներբահչեի» ղեկավարությանը չի հաջողվել փրկել իրավիճակը, եւ խաղն այդպես էլ չի ավարտվել: Ի դեպ, այդ պահին խաղադաշտում է եղել նաեւ «Դոնեցկի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: