|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մամուլում գրվեց, որ Շենգավիթի քննչականի մի խումբ քննիչներ օրերս որոշել են մի քիչ լիցքաթափվել եւ խրախճանք են կազմակերպել հենց բաժնում` բերման ենթարկված մարմնավաճառների հետ:
Սակայն, մեր տեղեկություններով, քեֆը տեղի է ունեցել համայնքի օբյեկտներից մեկում: Խրախճանքն այնքան բուռն է եղել, որ բանը հասել է բարձրաձայն հայհոյանքների: Կատարվածի մասին տեղեկացել է Շենգավիթի ոստիկանապետը եւ այդ մասին զեկուցագիր է գրկել Ալիկ Սարգյանին:
Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ Շենգավիթի քննչականի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ում անունը չի հրապարակվում, ծառայողական քննություն է սկսվել: Թե ինչո՞ւ այդ մեկի, երբ մասնակիցները շատ են, դեռեւս պարզ չէ: Հավանաբար նա ամենաբարձրն է հայհոյել: Կամ ամենաանպաշտպանն է: