|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 19-ին գործադիրը քննարկել է ՀՀ պետական կառավարման գերատեսչությունների 2011 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունները:
Այսպես` Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է, օրինակ` Սեւանա լճի խնդիրների հաղթահարման մասին: Իսկ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության գերակայությունները:
Երկուսն էլ չեն անդրադարձել հանքարդյունաբերությանը, եւ դա զարմանալի չէ. այդպիսով նրանք հաստատում են, որ իրենց ձեռքերը «կեղտոտվել» են վերջին շրջանում քննարկման առարկա դարձած եւ շրջակա միջավայրի համար ամենախոցելի ոլորտի գործարքներում: